երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի է երթևեկելի

Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի է երթևեկելի

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած սելավային հոսքի պատճառով ավտոճանապարհը փակվել էր։

Հունիսի 22-ի ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա:
Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

***

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: