երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ախալքալաքում սոցիալական ծրագրերի 358 շահառու ստացել է միանվագ օգնություն

Ախալքալաքում սոցիալական ծրագրերի 358 շահառու ստացել է միանվագ օգնություն

Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական փաթեթում փոփոխություններ կատարվեցին, որի արդյունքում 82 900 լարի հատկացվեց սոցիալական ծրագրերի շահառուներին միանվագ օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պայմաններում գոնե ինչ-որ չափով օգնության ծառայեր, գրում է jnews.ge-ն:

Այս ծրագրում ներառված էին նաև սոցիալական ծրագրերի այն շահառուները, որոնք ընդգրկված չէին կառավարության սոցիալական հակաճգնաժամային ծրագրում: Օրինակ՝ կիսով չափ որբ երեխաները (միակողմանի ծնողազուրկ), փախստականները, վետերանները, 100 տարեկանից բարձր մարդիկ:

Այսպիսով, միանվագ օգնությունը ստացան.

– վետերանները՝ 500 լարի,

– 100 տարեկանից բարձր մարդիկ՝ 500 լարի,

– փախստականները՝ 200 լարի,

– երկկողմանի ծնողազուրկ երեխաները (ովքեր կորցրել են երկու, կամ միակ ծնողին)՝ 1000 լարի,

– բազմանդամ ընտանիքները՝ 300 լարի,

– միակողմանի ծնողազուրկները`200 լարի,

– սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները` 200 լարի:

Միակողմանի ծնողազուրկները, ընդհանուր առմամբ ընդգրկված չեն տարբեր սոցիալական ծրագրերում, Ախալքալաքի քաղաքապետարանը որոշում կայացրեց առաջին անգամ նրանց էլ ներառել: Օգնություն ստացան 129 ընտանիքներից 173 միակողմանի ծնողազուրկ երեխաներ:

Սա Ախալքալաքի 2020 թվականի սոցիալական փաթեթի երկրորդ փոփոխությունն է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի պատճառով բնակչության սոցիալական ծանր վիճակով: 2020 թվականի հունիսին 418 կարիքավոր և աղքատության եզրին գտնվող ընտանիքներ քաղաքապետարանից ստացել էին մեկական պարկ (50 կգ) ալյուր:

  • Կիսվել: