հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն. Ավինյան

Այսօր նշում ենք սոցիալական աշխատողի միջազգային օրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Սոցիալական աշխատանքը ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։ Դա այն աջակցությունն է, որը հաճախ վճռորոշ է լինում՝ մարդուն դժվար փուլում օգնելու, նրան ուժ տալու և առաջ շարժվելու հնարավորություն ստեղծելու համար։
 
Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից և աջակցությունից, և իրեն միայնակ զգա։
 
Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Մենք հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աջակցության ծրագրերը ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն։
 
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են այս ոլորտում, մեծ ազդեցություն ունենալով բազմաթիվ այլ մարդկանց կյանքերի վրա՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: