շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով հայ երիտասարդ է ձերբակալվել

Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով հայ երիտասարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում գրանցված դեպքերի՝ կանխամտածված սպանության, զենքի ապօրինի ձեռքբերման և զանգվածային անկարգությունների, ուրիշի սեփականության ոչնչացման և գույքի վնասման վերաբերյալ, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։

Հետաքննությամբ պարզվել է, որ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին:

Հանցագործության գործիք զենքն առգրավված է։

Քրեական գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածների հատկանիշներով։

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ը հայտնել էր, որ սպանություն է տեղի ունեցել, վեճը ծագել է Դիլիսկա գյուղի Գաբրիելյանի ընտանիքի և Կուլիկամ գյուղի Մարաբյան ընտանիքի միջև։ Ձերբակալվածը Սամվել Գաբրիելյանի որդիներից մեկն է։

 

  • Կիսվել: