Ախալքալաքի ոստիկանության վարչության պետ է նշանակվել Շալվա Լոմսաձեն: Մինչ այս նշանակումը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Ռոլանդ Մելիքիձեն, գրում է jnews.ge-ն:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին Ախալքալաքի ոստիկանապետի տեղակալ էր նշանակվել Անդրանիկ Պետրոսյանը։ Նա փոխարինել էր Հակոբ Մարաբյանին:

Շալվա Լոմսաձեն 2011 թվականին եղել է Ախալքալաքի ոստիակության պետի տեղակալ և հետաքննության բաժնի պետ։ Այնուհետև, 2016 թվականին զբաղեցրել է Ախալքալաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նույն թվականին Շալվա Լոմսաձեն, ինչպես նաև տեղակալը և դետեկտիվը (քննիչ) ազատվել էին աշխատանքից, երբ բացահայտվել էր Խանդո գյուղի բնակիչների բողոքի նյութերը՝ ոստիկանության կողմից բռնության կիրառման վերաբերյալ: Այդ ժամանակ քննվում էր խանդոցի 78-ամյա կնոջ սպանության գործը: