ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդամենը 4 ուժի առաջին տասնամյակում կան ազգային փոքրամասնություններ

Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդամենը 4 ուժի առաջին տասնամյակում կան ազգային փոքրամասնություններ

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդամենը 4 ուժի առաջին տասնամյակում կան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գրում է akhaltskha.net-ը:

Ընտրություններում ֆավորիտներ համարվող «Վրացական երազանքի»-ի, «Միացյալ ազգային շարժման» եւ «Եվրոպական Վրաստանի» առաջին 10 ցուցակներում չկան ազգային փոքրամասնություների ներկայացուցիչներ։

Իշխող «Վրացական երազանք»-ի ազգային փոքրամասնություններից մեծամասնական թեկնածուն, ինչպես եւ նախորդ տարիներին, կլինի Համբարձում Բաբոյանը։ Բոլորից շատ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ առաջին տասնյակում կան Շալվա Նաթելաշվիլու Լեյբորիստական կուսակցության մեջ։ Նրանք են` Վարդանուշ Յադոյանը երկրորդ համարի տակ, Զորի Պետրոսյանը վեցերորդ համար, Սիրանուշ Խաչատրյանը 7-րդ համար եւ Սամվել Աղտոյանը 8-րդ համար։

Առաջին տասնյակում Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար» ուժի առաջին տասնյակում կա երեք հայ թեկնածու։ Նրանք են Ալեքսան Ստեփանյանը 3 համար, 9 համարի ներքո Նաթիա Ստեփանյանը եւ 10-րդ համարի ներքո Գեւորգ Ստեփանյանը։ «Գիրչի»-ի 4-րդ տեղի համար ազգային փոքրամասնությունների կողմից պայքարելու է Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ «Ազատ Վրաստանի» 10-րդ տեղի համար Թերեզա Միքայելյանը։ Ախալցխայի շրջանային խորհուրդը նախկինում բաղկացած էր 33 պատգամավորից։

Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 28-ի օրենսդրական փոփոխությունների համաձայն 6 գյուղեր միավորվում են իրար, ինչի պատճառով կտրուկ կրճատվում է հայկական գյուղերը ներկայացնող պատգամավորների քանակը։ Ախալցխայի հայկական 15 գյուղերը շրջանային խորհրդում կունենան ընդամենը երկու պատգամավոր, ինչը արդեն իսկ դժգոհության առիթ է դարձել Ախալցխայի շրջանի հայ հասարակության համար։

  • Կիսվել: