Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է 2 ժամ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի այսօրվա հեռախոսազրույցից, որն արդեն ավարտվել է և տևել է ավելի քան 2 ժամ:
Մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայցած հեռախոսազրույցից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար։
Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույցի ընթացքում հայտնել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո: «ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները»,-նշել է նա:
ՌԴ նախագահն ընդգծել է՝ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու են երկու կողմերին։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ նշվում է նաև, որ Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցն անվանել է կառուցողական, անկեղծ ու օգտակար։