երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հաստատվեց այն, ինչ մտածում էի. Սիմոնյանը՝ Բաղրամյան 26-ի կողքին կառուցվող շենքի մասին (տեսանյութ)

Հաստատվեց այն, ինչ մտածում էի. Սիմոնյանը՝ Բաղրամյան 26-ի կողքին կառուցվող շենքի մասին (տեսանյութ)

Հաստատվեց այն, ինչ ես մտածում էի․ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ ն նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Իրական սեփականատերերին հորդորում եմ կապվել իմ գրասենյակի հետ։ Գնալու եմ յուրաքանչյուր նման դեպքի հետևից՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ` հայտարարելով, թե գնում է Բաղրամյան 26-ի հարևան տարածք, որտեղ էլ կփորձի պարզել` իրե՞նն են արդյոք կառուցվող շենքերը, որոնց շինարարության պատճառով էլ տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյան փողոցի վթար-պայթյունը: Նա կոչ էր արել շենքերի ՛՛իրական տերերին՛՛ գալ դեպքի վայր, որովհետև ինքը հետամտորեն ապացուցելու է, թե ում են դրանք պատկանում:

Հայտնել էինք նաև, որ ՀՀ ՆԳՆ-ից հաղորդել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։

Տեսանյութը՝ այստեղ և այստեղ: 

  • Կիսվել: