Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր:
Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մշակել լեզուների մասնագետների պատրաստման ծրագիր և ներկայացնել հաջորդ նիստին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել վերոնշյալ հարցերի լուծման վերաբերյալ;