երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր Լոնդոնում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, տեղեկացնում է Financial Times (FT)-ը։

Նշվում է, որ կողմերը նոր համաձայնագրեր են կնքել պաշտպանության, սննդամթերքի առևտրի և սահմանային վերահսկողության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև բրիտանական ջրեր եվրոպական ձկնորսական նավերի մուտք գործելու վերաբերյալ:

Լոնդոնն ու Բրյուսելը նաև համաձայնագիր են կնքել Մեծ Բրիտանիայից ԵՄ արտահանվող ապրանքների սանիտարական և բուսասանիտարական վերահսկողությունը պարզեցնելու վերաբերյալ։

  • Կիսվել: