շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աջակցել hիմնադրամի շահառուների՝ համապատասխան ժամանակակից և անվճար բուժօգնությանը Հայաստանում. «Առագաստ»-ի նպատակը

Աջակցել hիմնադրամի շահառուների՝ համապատասխան ժամանակակից և անվճար բուժօգնությանը Հայաստանում. «Առագաստ»-ի նպատակը

Մայիսի 10-ին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ Առագաստ բարեգործական հիմնադրամի մամլո ասուլիսը, որին մասնակցություն ունեցան հիմնադրամի գործադիր տնօրեն Ինեսա Չիլինգարյանը, խորհրդի նախագահ Սոնա Հովհաննիսյանը, համահիմնադիր և խորհրդի անդամ Երվանդ Հակոբյանը և խորհրդի անդամ Հակոբ Պապիկյանը։

Առագաստ բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2019 թվականին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի և արյունաբան Երվանդ Հակոբյանի կողմից։ Հիմնադրամի շահառուներն են քաղցկեղից և արյան համակարգի հիվանդություններից բուժվող 25-ից բարձր տարիք ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել hիմնադրամի շահառուների՝ համապատասխան ժամանակակից և անվճար բուժօգնությանը Հայաստանում։

Առագաստ բարեգործական հիմնադրամն առաջինն է Հայաստանում, որ կոչված է օգնելու արյան համակարգի հիվանդություններից բուժվող 25-ից բարձր տարիք ունեցող պացիենտներին։ Հիմնադրամի նպատակներից է, որպիսի ՀՀ ոչ մի քաղաքացի չզրկվի բուժում ստանալու իրավունքից ֆինանսական խնդիրների պատճառով։

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում նախատեսում է կազմակերպել բարեգործական երեկոներ, առցանց դրամահավաքներ, ինչպես նաև ներառել անհատ բարերարների։

Հիմնադրամի թիմում համախմբվել են այնպիսի անձինք, ովքեր հավատում են, որ միահամուռ ուժերով կհասնենք հաջողության և հիմնադրամի շահառու հանդիսացող պացիենտներին օր առաջ կկարողանանք օգնություն ցուցաբերել։

  • Կիսվել: