չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ահազանգ. խոշոր եղջերավոր կենդանի է ընկել ջրանցքը

Ահազանգ. խոշոր եղջերավոր կենդանի է ընկել ջրանցքը

Օգոստոսի 20-ին՝ ժամը 16։58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն (մոտ 250 կգ) դուրս են բերել «Արզնի-Շամիրամ» ջրանցքից։

  • Կիսվել: