ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աղվերանի հանգստյան գոտիներից մեկում կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է

Աղվերանի հանգստյան գոտիներից մեկում կորած 17-ամյա քաղաքացին հայտնաբերվել է

ԱԻՆ-ում հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա գտել են Գոռ Ղ․-ին (ծնված 2003 թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։

 

  • Կիսվել: