«Ադրբեջանը ստում է, թուրքերը ստում են». Արցախում սպանված սիրիացի վարձկանի եղբայրը (Տեսանյութ)
Արցախի դեմ ճակատամարտում զոհված սիրիացի վարձկանի եղբայրը խոսել է իր զարմիկի՝ Ահմադ Քաղան Ֆարազատի մահվան մասին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Ահմադ Ֆարազատը՝ սպանված գրոհայինի հորեղբոր որդին, հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան ստում են այն մասին, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
Ավելի վաղ Infotek24 պորտալը, հղում անելով Աֆրինի իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էր, որ միայն երեկ սպանվել է ավելի քան 30 սիրիացի թուրքմեն, որոնք Թուրքիայի կողմից բերվել էին Ադրբեջան՝ արցախահայության դեմ պատերազմի համար:



