չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ կիրառվել են մարտական անօդաչուները

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ կիրառվել են մարտական անօդաչուները

Ադրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:

«Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հաշվարկները հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տեղեկությունը փոխանցում են կառավարման կետերին»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:

Անօդաչուների հաշվարկներն առաջադրանքներ են կատարում նաև պայմանական դիրքերի հայտնաբերման, այդ թվում՝ պայմանական հակառակորդի խորքային պաշտպանության թիրախների, և համապատասխան տեղեկությունը կառավարման կետեր փոխանցելու ուղղությամբ:

Նշենք, որ մարտի 15-ին մեկնարկած զորավարժություններն ավարտվելու են մարտի 18-ին:

  • Կիսվել: