շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024

Ադրբեջանն իր գործողություններով նպատակ ունի վերջնականապես կազմաքանդել բնականոն կյանքն Արցախում․ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում հումանիտար բեռների տեղաշարժը Երևանից Ստեփանակերտ վերականգնելու համար։
Ադրբեջանը չի համաձայնում նշելով, որ միայն Աղդամով է թույլ տալիս տեղաշարժը։
 
Եվս մեկ անգամ արձանագրենք, որ սա նոյեմբերի 9֊ի կոպիտ խախտում է։ Բացի այդ, Ադրբեջանն իր գործողություններով նպատակ ունի վերջնականապես կազմաքանդել բնականոն կյանքն Արցախում, հասնել պետական ինստիտուտների վերացմանը` դրանով իսկ կազմալուծելով Արցախի հանրապետությունն ու դուրս հանելով բնակչությանը։
 
Ցավոք, Փաշինյանի վարած քաղաքականությունը միայն նպաստում է այս քայլերի իրագործմանը։ Երբ ագրեսիայի հետևանքով հրաժարվում ես քո կենսական իրավունքների պաշտպանությունից, դրանով իսկ քո հակառակորդին դրդում ես նոր ագրեսիաների, հատկապես այն դեպքում, երբ հակառակորդդ ագրեսիվ է, ռազմատենչ ու հայատյաց...»:

  • Կիսվել: