ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցին, ով շրջապատել էր երեխայի հետ շրջող հային, ներողություն է խնդրել (տեսանյութ)

Ադրբեջանցին, ով շրջապատել էր երեխայի հետ շրջող հային, ներողություն է խնդրել (տեսանյութ)

Ադրբեջանցին, ով շրջապատել էր երեխայի հետ շրջող հային, ներողություն է խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը և իր գրառմանը կից տեսանյութ հրապարակել։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«Ադրբեջանցի երիտասարդն է, ով օրեր առաջ շրջապատել էր երեխայի հետ շրջող հային և հայ ժողովրդի հասցեին վարկաբեկող արտահայտություններ էր արել, այժմ ոստիկանության բաժնում ներողություն է խնդրում իր արածների համար։
 
Հ.Գ. Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ գոնե Ռուսաստանում արդեն նկատելի է ազգամիջյան բախումների և լարվածության որոշակի թուլացում»:

  • Կիսվել: