կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը կրակել է նաեւ Արավուսի հովիվի ուղղությամբ. նախկին գյուղապետ

Ադրբեջանական կողմը կրակել է նաեւ Արավուսի հովիվի ուղղությամբ. նախկին գյուղապետ

Ադրբեջանական կողմը կրակել է նաեւ Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովիվի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը:

«Կրակոցներ եղել են երեկ եւ այսօր առավոտյան: Այս պահին կրակոցներ չկան: Արավուսում էլ է կրակոց հնչել, կրակել են մեր գյուղի հովիվի ուղղությամբ, բայց նրան ոչինչ չի պատահել, հիմա նորմալ է ամեն ինչ: Ավելի շատ վախեցնելու նպատակով են կրակել»,- պատմեց Արգամ Հովսեփյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր՝ հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի ժամ անց գերատեսչությունը հաղորդեց, որ հայկական կողմն ունի եւս մեկ վիրավոր: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: