երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադամ Շիֆը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և վստահեցրել՝ միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին

Ադամ Շիֆը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և վստահեցրել՝ միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:

Նա նշել է, որ Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցին, որ վերապրողներ են։

Շիֆը գրել է, որ հայ ժողովուրդն անցել է պատերազմի և Ցեղասպանության միջով, հաղթահարել այդ արհավիրքները, միավորվել՝ հանուն ընտանիքների և ժողովրդի համար լավ ապագա կերտելու։

ԱՄՆ կոնգրեսականը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ում հայկական ծագմամբ ամերիկացիները շարունակում են պետական ամբողջ համակարգի կարևոր մաս կազմել՝ իրենց ներդրումն ունենալով բոլոր ոլորտներում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն։

՛՛Նշելով այս տարեդարձը՝ մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանի և Արցախի համար պահպանվող սպառնալիքներին դիմակայելուն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց՛՛,-նշել է Շիֆը։

Նա նաև վստահեցրել է, որ  միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին և շարունակելու է հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների, Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի միջև կապերի խորացմանը։

  • Կիսվել: