հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է՝ Արշակյանը՝ իր արդեն նախկին տեղակալի մասին

Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է՝ Արշակյանը՝ իր արդեն նախկին տեղակալի մասին

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

«Հարգելով պ.-ն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը՝ պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի կոչել և ընդլայնել։

Նաև ցանկանում եմ ընդգծել, որ Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է։
Հաջողություն եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում և համոզված եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ ուղղակի այլ ձևաչափով»,- գրել է նա։

  • Կիսվել: