ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
98-ամյա վետերանը Հավերժական կրակի մի մասնիկը Մոսկվայից փոխանցել է Երևանի թանգարանին

98-ամյա վետերանը Հավերժական կրակի մի մասնիկը Մոսկվայից փոխանցել է Երևանի թանգարանին

Անմար կրակի մի մասնիկը Մոսկվայից Երևան է տեղափոխվել «Հիշատակի կրակ» միջազգային հայրենասիրական ակցիայի շրջանակում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Առաջին կանթեղը հանձնվել է Ադմիրալ Իսակովի անվան № 132 դպրոցի թանգարանին, երկրորդը՝ Վետերանների միավորմանը, երրորդը՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանին։ Կանթեղը թանգարանին է փոխանցել նավատորմի 98-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը ։

Նա մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մարտերին, Կերչենսկո-Էլտիգենսկի և Ղրիմի գործողություններին։

«Հիշողության կրակ» ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, միավորել սերունդներին ու փոխանցել կրակի մասնիկն առավելագույն թվով վետերանների: Սա ողջույն է հերոս քաղաք Մոսկվայից մեկ այլ հերոս քաղաքի՝ Երևանին, որտեղ ձևավորվել է 6 հայկական դիվիզիա։

Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան մայիսի 7-ին անցել է Էլբան և հասել Բեռլինի արվարձաններ։ Թամանյան հայկական դիվիզիան ազգային դիվիզիաներից միակն է, որ գրոհել է Բեռլինը»,- ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

ՌԴ դեսպանատան և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի վետերանների, թանգարանի ղեկավարության և դպրոցականների հետ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ:

  • Կիսվել: