չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ՌԴ նախագահը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին

ՌԴ նախագահը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին 99-ամյակի կապակցությամբ: Բացիկը Երևանում նրան հանձնել են ՌԴ դիվանագետները, հայտնել է Ռուսաստանի դեսպանատունը։

Լենինգրադի պաշարման դժվարին տարիներին Էռնեստ Նուրիջանյանը ծառայել է որպես շտաբի կապի սպա Լենինգրադի Սմոլնինսկի շրջանում և ՀՕՊ ստորաբաժանումում՝ որսալով նացիստ զավթիչների կողմից նետված հրկիզող ռումբերը: Պատերազմից հետո նա ծառայել է Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում: 

  • Կիսվել: