84-ամյա հայուհին ցանկանում է դիմել Փաշինյանին ու ՄԻԵԴ՝ ընտանեկան անշարժ գույքը վերադարձնելու համար
Հայաստանցի 84-ամյա Արաքսի Դեմիրճյանը միայնակ է ապրում: Նա ցանկանում է դիմել ՀՀ վարչապետին, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի հետ ստանա իր մորն ու և տատին պատկանող անշարժ գույքը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Արաքսիի մոտ կան օսմաներեն և արաբերեն փաստաթղթեր: Նրա մայրը՝ Մարիամ Կաճիկյան-Դեմիրճյանը, սեփականության վկայականներով տուփը բերել է Արևելյան Հայաստան և ամբողջ կյանքում խոսել դրանց մասին, սակայն դուստրն այդ փաստաթղթերը մոր իրերի միջից գտել է միայն նրա մահից հետո:
Երբ Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում տղամարդկանց կոտորել են, Արաքսիի տատը՝ Մարթան, երեք աղջիկների հետ Հալեպ է փախել: Այստեղ նա դիմել է պատկան մարմիններին՝ գույքը հետ ստանալու համար, սակայն չի ստացել:
Փաստաթղթերի համաձայն՝ 1929 թ. Մարիամը Թուրքիայում ուներ 8300 լիրայի գույք, իսկ Մարթան՝ 9700:
Կայքը նշում է, որ Արաքսի Դեմիրճյանը թարգմանել է այդ փաստաթղթերը, տարիներ շարունակ դիմել տարբեր կառույցների, սակայն ոչ մի արդյունքի չի հասել: Նա անգամ Թուրքիա է հասել, սակայն այստեղ ևս հաջողություն չի ունեցել:
Այսօր Արաքսին ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և ընտանեկան ժառանգությունը հետ ստանալու նպատակով ցանկանում է դիմել ՄԻԵԴ: