ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 64-ամյա հրազդանցին հագուստ եւ կենցաղային ապրանք է գողացել տեսանյութ

64-ամյա հրազդանցին հագուստ եւ կենցաղային ապրանք է գողացել տեսանյութ

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հրազդանի Մաքրավան թաղամասի 64-ամյա մի բնակիչ բնակարանային գողություն է արել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 23-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին:

Պարզվել է` նա ապրիլի 10-ին, օգտվելով տանտերերի բացակայությունից, Հրազդանի Կենտրոն թաղամասի մի բնակարանից գողացել է հագուստ եւ կենցաղային ապրանք:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: