հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:  

Այդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, 55-ամյա Վարդան Գևորգյանը՝ իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:  

  • Կիսվել: