ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
41 տարեկանում մահացել է ՊԵԿ աշխատակից Ռաֆաել Գյուլասարյանը

41 տարեկանում մահացել է ՊԵԿ աշխատակից Ռաֆաել Գյուլասարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը:

Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:

ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- հայտնում են ՊԵԿ-ից։

 

  • Կիսվել: