չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, նա ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, նա ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

՛՛Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: