երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
30 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

30 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

  • Կիսվել: