հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
 24–ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

24–ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Բարսեղյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: