երեքշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2024
2024-2026 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ. ՆԳՆ

2024-2026 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։

Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նշվում է, որ քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։

«Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին`ժամը 14:30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: