կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
2023-ին սննդային թունավորման դեպքերի թիվը համեմատաբար աճել է. Հայրապետյան

2023-ին սննդային թունավորման դեպքերի թիվը համեմատաբար աճել է. Հայրապետյան

Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն: Այս մասին 2023 թվականի գործունեության ամփոփման ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թունավորվածների ընդհանուր թիվն անցած տարի կազմել է 51՝ 2022 թվականի 38-ի դիմաց՛՛:

Ըստ Հայրապետյանի՝ թունավորման հիմնական պատճառ են հանդիսացել խաչաձև աղտոտումը, պահման պայմանների, լվացման և ախտահանման կանոնների խախտումները, անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը:

Նա հավելեց նաև, որ թունավորման դեպքերից 8-ը եղել է հանրային սննդի գործունեության հետևանքով, 4-ն արձանագրվել է մանկապարտեզում, իսկ մեկական դեպք՝ դպրոցում և ամառային ճամբարում:

  • Կիսվել: