երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ

2023-ին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ

2023 թվականին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Ծրագրի առաջին փուլով կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:

Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

  • Կիսվել: