երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
2020-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ

2020-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ

2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ, հայտնում են քաղաքապետարանից:
 
՛՛Նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը։
 
Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր։ Մանկապարտեզները համալրվել են նաև զարգացնող խաղերով և ուսուցողական գրքերով։
 
Երևանի քաղաքապետարանը շարունակաբար ներդրումներ է իրականացնում նախակրթության ոլորտում՝ ստեղծելով կրթության և զարգացման համար բարենպաստ միջավայր մեր երեխաների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: