երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
20 տոննա ցորենով բարձված «Iveco» բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է. վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

20 տոննա ցորենով բարձված «Iveco» բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է. վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով:

  • Կիսվել: