հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
172 ուղևոր հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից. ԱԱՏՄ ղեկավար

172 ուղևոր հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից. ԱԱՏՄ ղեկավար

Հայաստանի սահմանային վերահսկողական 7 հսկիչ կետերը դեռ հունվարի 24-ից անցել են  ուժեղացված ռեժիմի։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։

Նրա խոսքով՝ հասցեական քարտեր են հատկացվել ուղևորափոխադրողներին և հեռահար ջերմաչափում է իրականացվել: «7 հսկիչ անցակետերում հոսպիտալացվել է 172 ուղևոր: Բացի այդ, լրացվել է 24 հազար 172 հասցե, իսկ մարտի 19-ի ինքնամեկուսացման մասին ծանուցում է ստացել ավելի քան 11 հազար մարդ»,- ասաց Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ այդ ծանուցագրերի վերաբելյալ ողջ ինֆորմացիան ուղարկվել է առողջապահության նախարարություն, ոստիկանություն և պարետատուն: 

  • Կիսվել: