ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
100 սփյուռքահայ 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում

100 սփյուռքահայ 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում

100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում:

 Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած տեսանյութից։

«Դրսի փորձերը բերել ու էստեղ իրար հետ խառնելը շատ հետաքրքիր ու շատ լավ արդյունք է տալիս: Մենք դա զգացել ենք մեր գրասենյակում: Եթե կարողանանք դա բազմապատկել, տարածել բլոր պետական գերատեսչություններում, հինալի կլինի»,-ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Ըստ նրա, ստացել են 800 հայտ, սակայն որոշել, որ 100 հոգու կարող են ընդգրկել։ Նա նաև նշել է, որ հիմա հարցազրույցներն են անցկացնում։

  • Կիսվել: