ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, 29 հոգեմետ դեղահաբ. «Հրազդան» ՔԿՀ-ում խուզարկություն է իրականացվել

10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, 29 հոգեմետ դեղահաբ. «Հրազդան» ՔԿՀ-ում խուզարկություն է իրականացվել

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, հավանաբար հոգեմետ հանդիսացող 29 դեղահաբ, իսկ մյուս յոթում՝ կանեփանման 50 սերմնահատիկ։

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

  • Կիսվել: