երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
1 օրում ոստիկանությունը հանցագործության 59 դեպք է բացահայտել, որից 4-ը՝ ընտանեկան բռնության

1 օրում ոստիկանությունը հանցագործության 59 դեպք է բացահայտել, որից 4-ը՝ ընտանեկան բռնության

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 4, յուրացնելու կամ վատնելու՝ 2, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, ծանր վիրավորանքի և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության` 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: