ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ժամանակ». Ամուլսարի հարցում հնարավոր է հայտարարվի նոր ՇՄԱԳ

«Ժամանակ». Ամուլսարի հարցում հնարավոր է հայտարարվի նոր ՇՄԱԳ

Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջիկայում կհարցաքննվեն «Էլարդ» լիբանանյան ընկերության փորձագետները, որոնք մոտ մեկ տարի ուսումնասիրում էին Ամուլսարի հարցը, որպեսզի կառավարությանը ներկայացվի վտանգի վերաբերյալ եզրակացություն՝ կա՞, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ի վերջո, «Էլարդը» ավելի շատ խճճեց իրավիճակը, քան տվեց հասկանալու հստակ ուղենիշ:

Արդյունքում, իհարկե, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք:

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջիկայում կհարցաքննվեն «Էլարդ» լիբանանյան ընկերության փորձագետները, որոնք մոտ մեկ տարի ուսումնասիրում էին Ամուլսարի հարցը, որպեսզի կառավարությանը ներկայացվի վտանգի վերաբերյալ եզրակացություն՝ կա՞, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ի վերջո, «Էլարդը» ավելի շատ խճճեց իրավիճակը, քան տվեց հասկանալու հստակ ուղենիշ:

Արդյունքում, իհարկե, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք:

Ինչպես ՍԴ հարցում, այստեղ էլ ակնհայտորեն փակուղի է եւ ակնառու է, որ կառավարությունը փորձում է ձգել ժամանակ, թե ինչ սցենարային ակնկալիքով, միարժեք ասելը բարդ է: Եվ ահա, Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ նոր ուղղությամբ լինելու են հարցաքննություններ՝ կապված ՇՄԱԳ եզրակացության ստացման հետ:

Այսինքն՝ անգամ հնարավոր է, որ նոր հարցաքննությունների բերումով կասկածի տակ դրվի եղած ՇՄԱԳ-ը, եւ հայտարարվի նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Դա առնվազն կնշանակի եւս մի քանի ամիս ժամանակ: Իհարկե, սա որպես վարկած, որովհետեւ հնարավոր է նաեւ, որ հարցաքննությունը ի հայտ չբերի հանգամանքներ կամ ապացույցներ, որոնց հիման վրա անկասկած դառնա նոր ՇՄԱԳ իրականացնելու կարիքը

  • Կիսվել: