հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
44-ամյա տղամարդը ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից օդ էր կրակել

44-ամյա տղամարդը ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից օդ էր կրակել

Օգոստոսի 16-ին, ժամը 22.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկում կրակոցներ են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 
 

Նշված հասցե մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ 44 և 58 տարեկան երկու հարևաններ վիճաբանել են, որի ընթացքում 58-ամյա տղամարդու երկու որդիները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել 44-ամյա տղամարդուն, նա էլ ինքնապաշպանվելու նպատակով գազային ատրճանակից երկու անգամ օդ էր կրակել:

 
 

44-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը:
Վիճաբանության մասնակիցներն ու նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: