կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարչապետի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կինը պնդում է, որ ամուսինը ծեծել է իրեն. պատգամավորն ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց

Վարչապետի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կինը պնդում է, որ ամուսինը ծեծել է իրեն. պատգամավորն ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց

Այսօր Ազգային ժողովի ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ դիմելով նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա կարդաց վարչապետի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛2005 թվականին ամուսանցել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։ 2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։ 2017 թվականին վերընշված ֆինսական միջոցներով Վայոց ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։

2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։ Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին մՀերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։ Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է ՛՛Միասնական Հայրենիք՛՛ կուսակցությունը՛՛։

  • Կիսվել: