շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուզում են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ. Չալաբյան

Ուզում են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ. Չալաբյան

Այս ամբողջ գործընթացը բացարձակապես քաղաքականացված է: Այս մասին, այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործունեության չմասնակցեմ:

Բնականաբար, ես իմ մեղքը չեմ ընդունելու։ Անկախ նրանից, թե այս դատարանում ինչ վճիռ է կայացվելու, մենք դա բողոքարկելու ենք և հետևողական շարունակելու ենք գնալ  բոլոր ատյաններով։ Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է։ Դա աբսուրդ է, յուրաքանչյուրը դրա իրավունքն ունի»,-նշեց նա։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդեց Չալաբյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ քանի որ Չալաբյանը ամիսներ շարունակ եղել է անազատության մեջ, դատախազը միջնորդեց Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ  նշանակել ազատության սահմանափակում 1 տարի  11 ամիս 4 օր ժամկետով:

Վճիռը կհրապարակի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին։

  • Կիսվել: