շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.15-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 07.35-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.50-ին, Երևանի Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և «Միցուբիշիի» 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրան» կողաշրջվել է. 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան և «Յավա» մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել են «ԳԱԶ-322132» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: