շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 07.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հովո» բեռնախառնիչը և «Կիա» մակնիշի ավտոմեքենան. «Կիայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մոլդովական և Լվովյան փողոցների խաչմերուկում «Սուզուկի» մոպեդը կողաշրջվել է. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.40-ին, Երևան-Երասխ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 86-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհ 26-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Մրգաստան գյուղի հատվածում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի Վահագնի գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: