հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` «Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի» արբիտրաժային գործով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
 
Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացրած բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։
 
Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջները, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։
 
Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները:

  • Կիսվել: