ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սենատում Հյայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը արգելափակվեց

Սենատում Հյայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը արգելափակվեց

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը, ամերիկացի սենատոր Դեյվիդ  Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (S.Res.152) քվեարկությունը՝ պատճառաբանելով  որ հիմա չէ ժամանակը։

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո էլ  սենատոր Լինդսի Գրեհեմն էր վետո կիրառելՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Հիշեցնենք՝ նա նույնպես ներկա էր նախագահների հանդիպամանը։

Նշենք, որ այսօր Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և Տեխասը ներկայացնող հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնություն տալ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում  կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 

 

  • Կիսվել: