ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ԱՄՆ Սենատը 49-47 ձայնով մերժել է այն բանաձևը, որը պահանջում էր, որ Թրամփը ստանա Կոնգրեսի հաստատումը Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների համար։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



