շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՍԴ փոխնախագահը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչների հետ

ՍԴ փոխնախագահը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչների հետ

Մարտի 21-ին Սահմանադրական դատարանի դատավոր, փոխնախագահ Վահե Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրին առնչվող հարցերի քննարկման նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ ՍԴ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և իրավունքի գերակայության ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար։

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչներ պարոն Արիան Սխութհոֆը և տիկին Իվոնե Ստասսենը Նիդերլանդների Թագավորության ժողովրդի անունից շնորհակալություն են հայտնել Սահմանադրական դատարանի փոխնախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի դերը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում։

  • Կիսվել: