երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՍԴ փոխնախագահն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին և ՄԻ պատասխանատուին

ՍԴ փոխնախագահն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին և ՄԻ պատասխանատուին

2023 թվականի նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Սահմանադրական դատարանի կողմից մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Սահմանադրության գերակայության ապահովման գործառույթի շրջանակներում ապահովման Սահմանադրական դատարանի կողմից լուծվող խնդիրներին։

Արծարծվել են նախկինում տեղ գտած՝ մարդու իրավունքների համակարգային խախտումների դեպքերին և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցներին վերաբերող հարցեր՝ Սահմանադրական դատարանի որոշումների շրջանակներում։

  • Կիսվել: