Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները
Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Հռոմի ԼՈՒԻՍՍ համալսարանի (Luiss, Libera Universita Internazionale degli Studi Sociali) միջազգային ուսանողների հետ։ Այդ մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հիմնական ուղղությունները, խոսել Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլի մասին, ծանոթացրել դիվանագիտական առաքելության, դեսպանության գործունեության hիմնական ուղղություններին:
Ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու դեսպանին դիվանագիտական աշխատանքի, Հայաստանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ։
Հանդիպումը կազմակերպվել էր «Leaders International Liaison Association» (LILA) նախաձեռնությամբ՝ ԼՈՒԻՍՍ համալսարանի հայ ուսանողների ներգրավմամբ։



